Կոյուղաջրերի միակ ուղին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿապանի միջով հոսող 2 գետերը վաղուց են վերածվել աղբանոցի: Իսկ Ողջի գետ բացի կենցաղային ու շինարարական աղբից, թափվում է նաև Կապանի կոյուղու կեղտաջրերը։ 20 տարուց ավելի է կոյուղատարը քայքայծ վիճակում է։ Մաքրման կայանն էլ քաղաքից 5կմ հեռավորության վրա է գտնվում։
Արցախյան պատերազմի ժամանակ այն ամբողջովին շարքից դուրս է եկել. հիմնովին վերկանգնման կարիք ունի։ Կոլեկտորի ընդհանուր երկարությունը 11 կիլոմետր է։ Կեղտաջրերը ընդհանրապես մաքրման կայան չեն հասնում, առանձին հատվածներում լցվում են գետ։
Բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի կողմից խնդիրը վերահսկվում է ։Ամեն ամիս նմուշարկումներ են կատարվում։ Ըստ նրանց` արձանագրված ցուցանիշները չեն գերազանցում թույլատրելի սահմանը,ամոնիումի իոնի խտանյութը 2,6 մգլ է։ Կոյուղաջրերը գետը լցվելուց բացի ուրիշ ճանապարհ չունեն։
Բնապահպանները վկայակոչելով «Ջրային օրենսգրքի» 104 հոդվածը նշում են, որ Ողջին պատկանում է այն գետերի թվին ,որտեղ թույլատրվում է կոյուղաջրեր լցնել։ Խնդիրը առկա է, բայց առայժմ հնարավոր չէ մաքրման կայան կառուցել՝ միջոցներ չկան։
«Իսկ տուգանքներով կամ այլ միջոցներով հարցը չի լուծվի»,-ասում է բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լևոն Պետրոսյանը։ «Հայջրումուղկոյուղու» Կապան տեղամասը ևս նոր մաքրման կայան կառուցելու հնարավորություն չունի։ Թեև բնակչությունից ջրահեռացան համար վարձավճարներ է հավաքում։
Կապանի «Սոսի» հեռուստատեսություն