Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դավիթ Նալբանդյանի երկրորդ մրցանակը

Սպորտ

Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը 6:4, 6:4 հաշվով հաղթելով կիպրոսցի Մարկոս Բագդատիսին, նվաճեց Արգենտինայի 2009 թ «Պեժոյի» գավաթին:

Մրցաշարին մասնակցեցին 6 թենիսիստներ, որոնք նախապես բաժանվեցին երկու խմբի: Դավիթ Նալբանդյանը հանդես եկավ 1-ին խմբում: Նա առաջին խաղում 6:2, 6:4 հաշվով հաղթեց իսպանացի Կառլոս Մոյային, իսկ երկրորդում պարտվեց արգենտինացի Գաստոն Գաուդիոյին` 3:6, 7:5, 4:6, սակայն լրացուցիչ ցուցանիշներով գրավեց 1-ին տեղը եւ մտավ եզրափակիչ:

Սա արգենտինահայ թենիսիստի երկրորդ մրցանակն է այն բանից հետո, երբ ծանր վնասվածքից հետո նա կրկին վերադարձավ մրցասպարեզ: Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Դավիթ Նալբանդյանը հաղթող էր դարձել արգենտինական Սան Խուան քաղաքում կայացած միջազգային մրցաշարում: