ՀԱՕԿ-ը ամփոփվեց մրցաշրջան-2009-ը
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն եւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային դահլիճում կազմակերպել էր 2009 թվականի մարզական տարվա ամփոփման երեկո:
Նախ ամփոփիչ զեկույցով հանդես եկավ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը: Ապա նա ֆիզկուլտուրայի պատվավոր աշխատողի կոչումներ հանձնեց մեր փորձառու մարզիչներին:
Նախարարի հրամանով սպորտի վաստակավոր մարզչի կոչման արժանացան Նազիկ Ավդալյանը, Տիգրան Վ. Մարտիրոսյանը, Տիգրան Գ. Մարտիրոսյանը, Գեւորգ Դավթյանը` բոլորն էլ ծանրամարտ, Սմբատ Լպուտյանը, Վլադիմիր Հակոբյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Գաբրիել Սարգսյանը` շախմատ, Ռոման Ամոյանը, Արա մարգարյանը, Վաղինակ Գալստյանը` ըմբշամարտ եւ Հրաչիկ Ջավախյանը` բռնցքամարտ:
ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը խրախուսեց 2009 թվականին աչքի ընկած մեր մարզիկներին ու նրանց մարզիչներին` մասնավորապես` ՀԱՕԿ-ի ոսկե մեդալներով պարգեւատրվեցին ծանրամարտի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը եւ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արման Մուրադյանը: ՎԱԶ-07 մակնիշի ավտոմեքենաներով պարգեւատրվեցին աշխարհի առաջնություններում մրցանակային տեղեր զբաղեցրած Հռիփսիմե Խուրշուդյանը, Առաքել Միրզոյանը, Ռոման Ամոյանը, Անդրանիկ Հակոբյանը, Հովհաննես Դավթյանը, Տիգրան Վ. Մարտիրոսյանը: Իսկ ահա ծանրամարտի աշխարհի չեմպիոնուհի Նազիկ Ավդալյանին Գագիկ Ծառուկյանը նվիրեց բնակարան Երեւանում:
Դրամական պարգեւներ ստացան նաեւ աշխարհի եւ Եվրոպայի երիտասարդական եւ պատանեկան առաջնություններում մեդալներ նվաճած մարզիկներն ու նրանց անձնական մարզիչները:
Սակայն առանց պարգեւի չմնաց նաեւ ՀԱՕԿ-ի նախագահը: Եվրոպայի օլիմպիական կոմիտեն Գագիկ Ծառուկյանին պարգեւատրեց «Ոսկե դափնի» մրցանակով` օլիմպիական շարժմանը մատուցած ծառայությունների համար: Մրցանակը նրան հանձնեց ԵՕԿ-ի փոխնախագահ, Լեհաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Պյոտր Նուրովսկին: Գագիկ Ծառուկյանին հատուկ մրցանակ հանձնեց նաեւ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արման Մուրադյանը:
Երեկոն ավարտվեց Լեյլա Սարիբեկյանի երաժշտական կատարումով: