Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպես Թուրքիայում

Սպորտ

Երեկ Երեւանում կայացած «Հատիս» - «Բեշիկթաշ» բասկետբոլային հանդիպման ժամանակ շատերի ուշադրությանն արժանացավ այն փաստը, որ «Միկա» մարզադահլիճում բացակայում էին Հայաստանի եւ Թուրքիայի դրոշները (նախորդ երկու հանդիպումներին դրանք կախված էին մարզադահլիճի առաստաղից):

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը, որը միաժամանակ «Հատիս» ակումբի խորհրդի անդամ է, այդ հանգամանքը բացատրեց հետեւյալով. «Թուրքիայում կայացած թիմերի հանդիպման ժամանակ Հայաստանի դրոշը բացակայում էր: Մենք, կարելի է ասել, պատասխան քայլ կատարեցինք եւ որոշեցինք չկախել Թուրքիայի դրոշը»:

Մեր այն հարցին, արդյոք Ստամբուլում կայացած խաղին չկա՞ր ոչ միայն մեր, այլեւ Թուրքիայի դրոշը, պարոն Ռոստոմյանն ասաց, որ բացակայում էր միայն մեր դրոշը:


Ի դեպ, ակումբային հանդիպումների ժամանակ պարտադիր չէ դրոշների ներկայությունը եւ երկրների օրհներգերի կատարումը, սակայն դրանց մեծ շուք եւ նշանակություն տալու համար խաղերի կազմակերպիչները հաճախ հիշում են այդ խորհրդանիշների մասին: