Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱրսԲաբ
A A
Հասարակություն

Մերձավոր ազգականները կարող են տեսակցել Արսեն Բաբայանին

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին տեսակցելու արգելքը հանվել է մերձավոր ազգականների մասով։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Հարցին, թե ծնողների, կնոջ, երեխաների՞ մասով, ՀՔԾ մամուլի խոսնակը պատասխանեց․ «Այո, կնոջ ուղեկցությամբ երեխաները կարող են տեսակցել»։

Իսկ թե ի՞նչ հիմքով է փոփոխվել նախկինում տեսակցությունների ամբողջական արգելքի հանգամանքը, Օհանջանյանն պատասխանեց, որ ավելի ուշ կկարողանա մանրամասներն ասել։

Հիշեցնենք, որ Արսեն Բաբայանը մեղադրվում է իշխանությունը յուրացնելուն օժանդակելու մեջ։ Բաբայանի փաստաբանական խումբը մեղադրանքի առաջադրումը համարում է քաղաքական ճնշման միջոց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի վրա։