Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

«Համեղ» թռիչք

Պահարանում փնտրում ես զգեստ, որը  համահունչ կլինի երեկոյան մթնոլորտին։  Սենյակ մտած՝ զգում ես, որ դու սպասված հյուր ես, ինչպես այստեղ եկող ցանկացած ոք։ Մատուցողը քեզ ներկայացնում է՝ ինչպես են մի ափսեի մեջ տեղավորվել համերն ու գույները, իսկ դու հազիվ ես նրան լսում, քանի որ ոտքերդ ակամա շարժվում են դեպի պարահրապարակ։

Այս իրական զգացողություն է, որը  զգացին ԶԼՄ ներկայացուցիչները և բլոգերները «Լիվինգսթոն» ռեստորան շրջայցի ժամանակ։ 

Երևանի ճարտարապետական դիմագծի խորհրդանիշ՝      Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի 9-րդ հարկում՝ ի սկզբանե ռեստորանի համար նախատեսված վայրում մոտ մեկ ամիս է  գործում է «Լիվինգսթոն» ռեստորանը:

«Երեմյան Փրոջեքթս»-ի նոր կոնցեպտուալ «Լիվինգսթոն» ռեստորանն իր տեսակով եզակի է. այն ներկայանում է եվրոպական բարձր խոհանոցի ճաշացանկով, բարձրակարգ սպասարկմամբ  և բարձրաճաշակ երաժշտությամբ:

 Ժամը 19:00-23:00-ն Երվանդ Երզնկյանի ղեկավարած «Լիվինգսթոն» նվագախմբի կատարմամբ հնչում են  1960-70-ականների ամենահայտնի մեղեդիները, իսկ 23:00-ից՝ ժամանակակից ակումբային ռիթմեր դիջեյների և բրենդերի կատարմամբ:

Ի դեպ,  ռետորան մուտքը  դրես կոդով է. կանայք երեկոյան զգեստներով, տղամարդիկ դասական հագուստով: