Աբրահամը նախընտրեց Վերոնիկային
Աջակցիր «Ա1+»-ինՀայ մարզիկը չորրորդ տարին անընդմեջ ճանաչվեց Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկը:
Այն, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը մեծ հեղինակություն է վայելում Գերմանիայում, կասկած չի հարուցում: Նա օրերս չորրորդ տարին անընդմեջ ճանաչվեց այդ երկրի լավագույն բռնցքամարտիկը: Հայազգի մարզիկը միաժամանակ հանդիսանում էր Արեւելյան Գերմանիայի լրատվամիջոցների կողմից սահմանած «Ոսկե հավ» ամենահեղինակավոր մարզական մրցանակի գլխավոր թեկնածուներից մեկը, սակայն լրագրողները, այնուամենայնիվ, նախապատվությունը տվեցին իրենց հայրենակից, բիաթլոնիստուհի Կատի Վիլհելմին:
Հարկ է նշել, որ Արթուր Աբրահամին հաճախ հրավիրում են Գերմանիայում տեղի ունեցող այլ միջոցառումներին: Մասնավորապես` նա որպես ժյուրիի անդամ մասնակցեց Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում կայացած «Աշխարհի թագուհի-2009» գեղեցկության մրցումներին: Արթուրն այստեղ էլ հաջողության հասավ, քանի որ նրա նախընտրած մասնակիցը, ուկրաինուհի Վերոնիկա Վովչուկը, ճանաչվեց 2009 թվականի գեղեցկության թագուհի: