Անանուն ընկերությունները, որոնց մեծ մասը նաև օֆշորներում են գրանցված, վտանգ են ներկայացնում․ Ս․ Այվազյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակառուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը «Իրական սեփականատերերի թափանցիկություն» թեմայով աշխատաժողովից հետո, պատասխանելով «Ա1+»-ի հարցերին, նշեց, որ ընկերությունների իրական սեփականատերերի բացահայտման հիմնական մեխանիզմը իրավաբանական անձանց գրացման պետական ռեգիստրին կից տվյալների բազայի ստեղծումն է, որտեղ, նրա խոսքով, պետք է տվյալներ ներառվեն ինչպես իրական սեփականատերերի, այնպես էլ փոխկապակցված անձանց, քաղաքական ազդեցություն ունեցող անձանց, միկջանկյալ ընկերությունների մասին։
Սա, ըստ Այվազյանի, թույլ կտա շղթայով հասնել մինչև տվյալ ընկերության վերջին ֆիզիկական անձը, անհատը, որոնք ընկերությունների հետևում են։ «Աշխարհում հասկացել են, որ անանուն ընկերությունները, որոնց մեծ մասը նաև օֆշորներում են գրանցված, վտանգ են ներկայացնում»,- նշեց նա։
Նա նշեց՝ այս հարցով օրենսդրական կարգավորումները և աշխատանքային խմբի գործունեությունը սկսվել է դեռևս նախորդ իշխանությունների օրոք, իսկ այժմ արդեն ավարտին է հասցվում։ Ըստ հակակոռուպցիոն փորձագետի՝ գործող իշխանությունները քաղաքական կամք ունեն այս հարցում։
Մանրամասները՝ տեսանյութում։