Բացել լրահոսը Փակել լրահոսը
GTY_kim_khloe_kardashian_jt_150221_16x9_992
A A
Հասարակություն

Քիմ եւ Քլոե Քարդաշյանները՝ Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման մասին

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը սոցկայքերում անդրադարձել է  ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող պատմական բանաձևի ընդունմանը։

Նա «Թվիթեր»-ի իր էջում այս մասին մի շարք հրապարակումներ է տեղադրել։

Քիմի քույրը՝ Քլոե Քարդաշյանը եւս «Թվիթեր»-ում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող պատմական բանաձևը։

«Սա հսկայական բան է հայերի համար»,- գրել է նա։