A
A
«Հատիսը» հաղթեց «Բեշիկթաշին»
Աջակցիր «Ա1+»-ինԿանանց բասկետբոլի Եվրոպայի գավաթի խաղարկության խմբային փուլի 6-րդ տուրում Երեւանի «Հատիսը» սեփական հարկի տակ հաղթեց թուրքական «Բեշիկթաշին» եւ իր խմբում գրավեց 2-րդ տեղը:
Հանդիպման հաշիվը թեեւ առաջինը բացեցին հյուրերը, սակայն մեր բասկետբոլիստուհիները շատ արագ տիրեցին նախաձեռնությանը եւ արդեն առաջին 10 րոպեից հետո նկատելի առավելություն ստացան` 24:17: «Հատիսն» ամբողջ խաղի ժամանակ մրցակցին թույլ չտվեց վերականգնել հավասարակշռությունը եւ տրամաբանական հաղթանակ տարավ` 78:74:
Այդպիսով, մեր թիմը վաստակած միավորներով (9) հավասարվեց «Բեշիկթաշին», սակայն քանի որ մերոնք երկու խաղերում էլ պարտության են մատնել թուրքական թիմին, ուստի իրենց խմբում զբաղեցրին 2-րդ հորիզոնականը: