Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Հոկտեմբերի 27-ից երկու շաբաթ առաջ Տիգրան Նաղդալյանն իմ հորը ուղարկեց թոշակի. Շահեն Պետրոսյան (տեսանյութ)

«Հոկտեմբերի 27-ից երկու շաբաթ առաջ Տիգրան Նաղդալյանն իմ հորը ուղարկեց թոշակի: Հայրս ինձ ասած՝ խոսի Տ․Նաղդալյանի հետ, ինձ չազատի աշխատանքից։ Հայրս 69 տարեկան էր և չէր ուզում աշխատանքից ազատվել, մասնագետ մարդ էր, հեռուստատեսության հիմնադիրներից է եղել 1955 թվականից: Իսկ, երբ Հոկտեմբերի 27-ը եղավ, հայրս շնորհակալություն հայտնեց, որ չեմ դիմել իրեն աշխատանքից չազատելու համար»,- «Ա1+»-ի հետ զրույցում հիշեց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը։

Շահեն Պետրոսյանի հայրը՝ Գուրգեն Պետրոսյանը ռեժիսոր էր և աշխատել էր Հանրային հեռուստաընկերությունում։ Նա աշխատում էր նաև Ազգային ժողովի նիստերը հեռարձակող ПТС կոչվող շարժական կայանի վրա։ Շ․Պետրոսյանն ու նրա հայրը, իհարկե, հետո կասկածել են, որ Տիգրան Նաղդալյանը պատահական չի Գուրգեն Պետրոսյանին հենց այդ օրերին թոշակի ուղարկել։ Չէ որ Հոկտեմբերի 27-ից հետո վարկած կար, թե զենքը ԱԺ մտցրել են հենց այդ շարժական կայանի մեջ թաքցնելով։ «Իհարկե, դա վարկածներից մեկն է, դա կասկածների շարքից է, բայց հիմա ես չեմ կարող դա որպես ապացույց ասել։ Ամբողջական քննություն  պետք է գնա, ապացույցներ են պետք»,- ասում է Շահեն Պետրոսյանը։

Զրույցի ընթացքում Շ․Պետրոսյանն անդրադարձավ նաև Հայաստանի ավիացիայի ոլորտում գոյություն ունեցող իրավիճակին, հիշեց թե ինչպես է Իլհամ Ալիևի հետ բանակցել ու վառելանյութ ներկրել, ինչպես սնանկացավ «Հայկական ավիաուղիներ» ընկերությունը և ով նպաստեց դրան ու փոխարենը Միխայիլ Բաղդասարովը ստեղծեց «Արմիավիան»։ Կամ՝ ինչու են շարունակում թանկ մնալ ավիատոմսերը։

Շ․Պետրոսյանը անդրադարձավ նաև հայկական ավիաշուկա իռլանդական լոուքոստեր Ryanair ավիաընկերության մուտքին։

 

Մանրամասները՝ տեսանյությում