A
A
Հունանյանը խոսի չխոսի, պետք է մինչև իր կյանքի վերջը նստի. Ստեփան Դեմիրճյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՆաիրի Հունանյանը խոսի-չխոսի պետք է մինչև իր կյանքի վերջին օրը նստի․ Ստեփան Դեմիրճյան «Նաիրի Հունանյանը խոսի-չխոսի պետք է մինչև իր կյանքի վերջին օրը նստի»,- Ազգային ժողովի այգում լրագրողների հետ զրուցում ասաց Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ, ՀՀ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի որդին՝ Ստեփան Դեմիրճյանը՝ անդրադառնալով հարցին, թե հնարավոր է ո՞ր Նաիրի Հունանյանը նոր հանգամանքներ է ցանկանում բացահայտել, քանի որ պայմանական վաղաժամկետ արձակման դիմում է գրել։
Նշենք, որ Ստեփան Դեմիրճյանը մայրիկի՝ Ռիմա Դեմիրճյանի և այլ հարազատների հետ այցելել էր Ազգային ժողովի այգի հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի մոտ հարգանքի տուրք մատուցելու և ծաղիկներ դնելու։