Գագիկ Հարությունյանի կարգավիճակի վերաբերյալ ՀՔԾ-ից չեն մեկնաբանում
Աջակցիր «Ա1+»-ինՆախօրեին հայտնի դարձավ, որ ՀՔԾ են ժամանել Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանը և Գագիկ Հարությունյանը։
Այսօր «Փաստինֆոն» գրել էր , որ իշխանության յուրացման (Քրեական օրենսգիրք, 300․1 հոդված) գործի շրջանակներում Հատուկ քննչական ծառայությունում Սահմանադրական դատարանի և Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը հարցաքննվել է վկայի կարգավիճակով։
«Ա1+»-ն այս առթիվ փորձեց տեղեկության վերաբերյալ մեկնաբանություն ստանալ ՀՔԾ-ից, սակայն կառույցի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանն ասաց, որ ՀՔԾ-ն այն չի մեկնաբանում։
Հիշեցնենք, որ նախօրեին լրագրողների հետ զրույցում Արա Բաբլոյանն ասել էր, որ բոլոր հարցերին հստակ պատասխանել է և ինչ-որ արել է, օրենքի եւ Սահմանադրության շրջանակներում է արել: ԱԺ նախկին նախագահը կասկածյալի կարգավիճակ ունի։
Նույն քրեական գործով մեղադրյալ է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը, որը մեղադրվում է փաստաթղթեր կեղծելու և իշխանության յուրացմանը օժանդակելու մեջ: Ա․ Բաբայանը երեկ կալանավորվել էր։ Բաբայանի փաստաբանական խումբն իր պաշտպանյալի շուրջ տեղի ունեցողը որակում է որպես քաղաքական հետապնդում ու կապում Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ տեղի ունեցող հետապնդումների համատեքստում։