Շախմատի Մ-20 ԱԱ. Շանթ Սարգսյանն ու Արամ Հակոբյանը կես միավորով են զիջում առաջատարին
Աջակցիր «Ա1+»-ինՀնդկաստանում ընթացող շախմատի աշխարհի մինչև 20 տարեկան երիտասարդների և աղջիկների առաջնություններում այսօր կայացան նախավերջին՝ 10-րդ տուրի պարտիաները:
Երիտասարդների մրցաշարում հանդես եկող Շանթ Սարգսյանը հաղթեց իսրայելցի Օր Բրոնշտեյնին, իսկ Արամ Հակոբյանը՝ հնդիկ գրոսմայստեր Մուրալի Կարտիկեանին: Նրանք վաստակել են 7,5-ական միավոր և այժմ բաժանում են 2-4-րդ տեղերը: Մեր շախմատիստները ընդամենը կես միավորով են զիջում մրցաշարի միանձնյա առաջատար Եվգենի Շտեմբուլյակին:
Վաղը նախատեսված վերջին՝ 11-րդ տուրում, Շանթ Սարգսյանը կհանդիպի իսպանացի Միգել Սանթոս Ռուիսին, իսկ Արամ Հակոբյանը կմրցի հնդիկ գրոսմայստեր Չիտամբարան Արավինդի հետ:
Աղջիկների մրցաշարում հանդես եկող Մարիամ Ավետիսյանն ընթացիկ տուրում ոչ-ոքի է խաղացել չինացի Ջիներ Ժուի հետ: Նա 6 միավորով զբաղեցնում է 21-րդ տեղը: