Անդրե Աղասին 4-րդ տեղում է
Աջակցիր «Ա1+»-ինՊրոֆեսիոնալ թենիսիստների միությունը հրապարակեց վերջին 10 մրցաշրջանների արդյունքներով աշխարհի լավագույն թենիսիստների ցուցակը:
Առաջին տեղը զբաղեցնում է շվեյցարացի Ռոժե Ֆեդերերը, որը այդ ընթացքում հաղթող է ճանաչվել «Մեծ սաղավարտի» 15 մրցումներում (ընդհանուր առմամբ 61 մրցաշարերում): Նրան հաջորդում են իսպանացի Ռաֆայել Նադալը եւ ավստալիացի Լեյթոն Հյուիտը:
Ամերիկահայ թենիսիստ Անդրե Աղասին, չնայած 3 տարի առաջ հրաժեշտ է տվել մեծ թենիսին, սակայն զբաղեցրեց 4-րդ տեղը: Բանն այն է, որ Անդրե Աղասին եղել է ամենատարեց թենիսիստը (33 տարեկան), ում հաջողվել է նվաճել աշխարհի թիվ 1 թենիսիստի կոչումը:
Առաջին տասնյակում ընդգրկվել է նաեւ արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը, որը 10 տարիների ընթացքում հաղթող է դարձել նույնքան մրցումներում, սակայն դրանցից ոչ մեկը «Մեծ սաղավարտի» մրցաշար չէ: