A
A
Սմոքի արջը Հայաստանում է
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք․
«Սմոքի արջը #Հայաստանում է` բարձրացնելու անցանկալի, տեխնածին հրդեհների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը:
Մեր հյուրը՝ Սմոքի արջը, ԱՄՆ-ի դեսպան Լին Թրեյսին և ԱՄՆ-ի անտառային ծառայության ներկայացուցիչները շրջում են Երևանով և մերձակա անտառածածկ ու կանաչ տարածքներով՝ հանրության հետ կիսելով բնության հանդեպ սիրո դրսևորման իրենց փորձը, ինչպես նաև հոդրորելով պաշտպանել Հայաստանի անտառներն ու վայրի բնությունը: Նրանց առաջին կանգառը Լոռու մարզի գեղեցիկ անտառապատ տարածքում էր: Այսօր նրանք նախատեսում են այցելել Երևանի զբոսայգիներ»: