Առաջ անցավ ադրբեջանցիներից
Աջակցիր «Ա1+»-ինԻնչպես տեղեկացնում է Երեւանի «Բանանց» ֆուտբոլային ակումբի կայքէջը, թիմի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Մակեդոնիան ներկայացնող մասնագետ Ստեւիցա Կուզմանովսկին:
Վերջինս ակումբի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր:
Կուզմանովսկին իր անմիջական պարտականությանը կանցնի եկող տարվա հունվարի 11-ից, երբ «Բանանցի» ֆուտբոլիստները վերջնականապես կվերադառնան արձակուրդից: Կուզմանովսկին իր հետ կբերի նաեւ Ֆիզիկական պատրաստվածության եւ դարպասապահների մարզիչներ` համապատասխանաբար սերբ Ռադոե Սմիլյանիչը եւ բուլղարացի Նիկոլայ Դամեեւը:
Ստեւիցա Կուզմանովսկին վերջին տարիներին աշխատել է բուլղարական թիմերում` 2007-09 թթ Սոֆիայի «Սլավիայում», իսկ 2009 թ հունիսից Բուլղարիայի առաջնության նորեկ «Մոնտանայում»: Այս տարվա հունիսի սկզբին նրան պաշտոնանկ էին արել ցածր արդյունքներ ցույց տալու համար, իսկ դեկտեմբերի 1-ին նա ինքնակամ հրաժարական տվեց «Մոնտանայի» գլխավոր մարզչի պաշտոնից:
Ինչպես տեղեկացնում են բուլղարական լրատվամիջոցները, Կուզմանովսկին համաձայնվել էր գլխավորել Սոֆիայի «Լեւսկին»: Վերջինիս ձեռք էր տվել նրա թեկնածությունը, քանի որ նա ակումբից պահանջել էր ցածր աշխատավարձ` ամսեկան 5000 եվրո: Այդ գործարքն այդպես էլ չի կայացել:
Սակայն պարզվում է, որ 47-ամյա մասնագետին համարյա միաժամանակ առաջարկություն են արել Երեւանի «Բանանցն» ու Բաքվի «Ինտերը»: Հաշվի առնելով այն, որ Կուզմանովսկին 2 տարվա պայմանագիր է կնքել «Բանանց» ակումբի հետ, նշանակում է նրան ձեռք են տվել հայկական կողմի առաջարկած պայմանները: