A
A
Մեր մրցակիցը կրկին Թուրքիան է
Աջակցիր «Ա1+»-ինՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում տեղի ունեցավ Եվրոպայի մինչև 19 և 17 տարեկան ֆուտբոլիստուհիների 2011թ առաջնությունների որակավորման փուլերի վիճակահանությունը:
Հայաստանի կանանց մինչև 19 տարեկանների հավաքականը ընդգրկվեց ընտրական 1-ին խմբում, որտեղ մեր թիմի մրցակիցները կլինեն Անգլիայի, Ֆինլանդիայի և Մոլդովայի այդ տարիքային ընտրանիները: Մրցաշարը կանցկացվի Մոլդովայում, 2010 թ սեպտեմբերի 11-16-ը:
Հայաստանի կանանց մինչև 17 տարեկանների հավաքականը հայտնվեց ընտրական 6-րդ խմբում, որտեղ հանդես կգան նաեւ Բելգիայի, Անգլիայի և Թուրքիայի թիմերը: Այս խմբի ընտրական մրցաշարը կկայանա Բելգիայում, 2010թ հոկտեմբերի 3-8-ը: