Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled1
A A
Հասարակություն

Մեր տներին եթե վնաս լինի, ո՞վ է տիրություն անելու․ Լեոյի 7 շենքի բնակիչները ահազանգում են (տեսանյութ)

Լեոյի 7 հասցեում գտնվող շենքի բնակիչներն ահազանգում են՝ շենքը հարակից տարածքից տարանջատող պատը երեկ երեկոյան փլուզվել է՝ հարևանությամբ իրականացվող շինարական աշխատանքների պատճառով։

Նշենք, որ պատի  երկայնքով անցնում են գազատար խողովակ եւ հոսանքալարեր։ Փլուզման հետևանքով վերջինները վնասվել են։ Շենքի լիազոր Մառլենա Խաչատրյանն ասում է՝ հոկտեմբերի 9-ին նկատել են, որ տեխնիկան փորում է պատի ներքևի հատվածը, հորդորել են չվնասել պատը, փոխարենը ստացել են պատասխան, որ այն չի վնասվելու․

 «Երեկ երեկոյան 18։30-ին շատ հուժու պայթյուն լսվեց, այնպիսի բոցեր էին, կարծես հրավառություն էր, փաստորեն էլեկտրական մալուխները կպել էին իրար և ամբողջ Կոնդ թաղամասը հոսանքազրկվել էր։ Ահազանգեցինք 1-02 և 911, բոլորը անձնակազմերով եկան, գազի վարչությունից էլ եկան, գազն անջատեցին, քանի որ կար գազի արտահոսք և մեզ ասացին՝ դուք մեծ փորձանքից եք պրծել»։

Նշենք, որ Լեոյի 7 շենքի հարևանությամբ շինարական աշխատանքներ է իրականցնում «Ականաթ» շինարարական ընկերությունը։ Ընկերության անվտանգության ինժեներ Գուրգեն Գևորգյանը պնդում է, որ պատի փլուզման հետ իրենք որևէ կապ չունեն կամ կապ ունեն այնքանով, որ պատը գտնվում է իրենց շինհրապարակի տարածքում․

«Մեր փորած տարածքը և փլված տարածքը իրարից շատ հեռու են։ Այդտեղ ծառ է եղել , ծառը անձրևներին չդիմանալով շուռ է եկել, իր հետ պատն էլ է շուռ տվել և վնասներ է հասցրել»։

Բնակինչներն ասում են դեպքը տեղի է ունեցել այնտեղ, որտեղ ամբողջ օրը խաղում են երեխաները, հետևանքերը կարող էին անկանխատեսելի լինել, մինչդեռ, ընկերության ներկայացուցիչն ասում է՝ անվտանգության մի շարք միջոցներ են առաջարկել բնակիչներին, որից, սակայն, նրանք հրաժարվել են․

Բնակիչները փոխանցեցին՝ քաղաքապետարնից այցելել են իրենց, խոստացել վերացնել փլուզման հետևանքները, մինչդեռ իրենք տարիներ շարունակ բողոքում են շինարարության պատճառած անհարմարություններից․

«Առավոտից իրիկուն տան մեջ նստած հանգստություն չունենք 15 տարի շարունակ, փոշի, աղմուկ, ծուխ, ամբողջ օրը մեր տան մեջ են»,-ասում է շենքի լիազոր Մառլենա Խաչատրյանը։ Շենքի մեկ այլ բնակչուհի Սուսաննա Պետրոսյանն էլ իր հերթին նշեց․

«15 տարի մենքի կեղտի մեջ կորանք, վերջը չի երևում , այսքան մեծ ժայռաբեկորներ հանելուց հետո մեր տներին եթե վնաս լինի, ո՞վ է տիրություն անելու»։

Բնակիչներին անհարմարություն է պատճառում նաև այն, որ փողոցին հարակից մայթը նեղացվել է, ասում են՝ նույնիս մանկասայլակով զբոսնելու տեղ չունեն

Բնակիչները պահանջում են դիտարկում իրականցնել տարածքում՝ արդյո՞ք իրականցող շինարարական աշխատանքները համապասխանում են շինթույլտվությամբ նախատեսված նորմերին։