Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Ավտոմեքենայի վարորդը դուրս է նետել թմրանյութը, որի համար ՃՈ-ն նրան կանգնեցրել էր

Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 00։15-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնի ծառայողները, ճանապարհային ոստիկանության հետ համատեղ, իրացնելով ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկից ստացված օպերատիվ տվյալները, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Երևան-Գյումրի մայրուղում կանգնեցրել են քաղաքացի Մ․ Կ․-ի ավտոմեքենան։ Այդ ընթացքում ուղևոր Դ․ Գ․-ն ավտոմեքենայի պատուհանից դուրս է նետել փաթեթ, որում առկա է եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող 0․82 գրամ քաշով զանգված։

Նույն օրը՝ ժամը 19:20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, ծառայողական պարտականությունները կատարելիս, նկատել են, որ Արթիկ-Ալագյազ ճանապարով ընթացող մեքենան դանդաղեցրել է ընթացքը, և մեքենայից պարսատիկով կասկածելի առարկա է նետվել բնակելի տարածք։ Անմիջապես զննության ենթարկելով նշված տեղամասը՝ աշխատակիցները հայտնաբերել են լուսարձակող առարկային ամրացված պոլիէթիլենային փաթեթ, որում առկա է եղել մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, 0․50 գրամ քաշով, սպիտակ, փոշենման զանգված։

Վերոնշյալ փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության։

 

 

 ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության

հանրային կապերի բաժին