Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Քարաթափում Ստեփանավան քաղաքում

Հոկտեմբերի 21-ին, ժամը 15:51-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի «Բագեր» կոչվող հանդամաս տանող ճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել քարաթափում. ճանապարհը միակողմանի փակվել է:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ճանապարհը մաքրել են քարերից (մոտ 4 խմ):