Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Արթուր Դավթյանին արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան է շնորհվել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

Ա. Ս. ԴԱՎԹՅԱՆԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԴԱՍԻ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 137-րդ հոդվածի, ինչպես նաև «Դատախազության մասին» օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասի և «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի.
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Արթուր Սարգսի ԴԱՎԹՅԱՆԻՆ շնորհել արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

 Ա.ՍԱՐԳՍՅԱՆ