Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_1247
A A
Տնտեսություն

Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները բարելավվել են․ տնտեսագետ (տեսանյութ)

«Համաշխարհային բանկը և Արժույթի միջազգային հիմնադրամն անդրադարձել են Հայաստանի Հանրապետության մակրոտնտեսական ցուցանիշներին՝ բարելավելով Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ կանխատեսումները», - նշում է տնտեսագետ Ինգա Ղալայանը։

Տնտեսագետը նշեց, որ Համաշխարհային բանկը եթե նախկինում կանխատեսում էր 4,2 տոկոս տնտեսական աճ, ապա հիմա՝ 5,5 տոկոս, իսկ Արժույթի հիմնադրամը՝ նախկին 4,6 տոկոսի փոխարեն 6 տոկոս։ Խոսելով աղքատության ցուցանիշի նվազման մասին՝ Ղալայանն ընդգծեց, որ ըստ Համաշխարհային բանկի՝ մինչեւ 2021 թվականը աղքատությունը կնվազի՝ հասնելով 7 տոկոսի, իսկ 2017-ի համար կանխատեսել էր, որ կհասնի 12,3 տոկոսի, իսկ Արժույթի հիմնադրամի կանխատեսումներով՝ գործազրկությունը 2019-20 թթ. կհասնի 17,5 տոկոս ցուցանիշի։ 

Այս ցուցանիշները, ըստ Ինգա Ղալայանի, պայմանավորված են Հայաստանում տեղի ունեցած քաղաքական գործընթացներով ու փոփոխություններով, ստվերի դեմ պայքարով, հարկային փոփոխություններով, գնաճային ճնշումների բացակայությունով, որը ֆինանսական կայություն է ապահովում։ 

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, տնտեսագետ Արտակ Մանուկյանի համոզմամբ՝ այսպիսի ցուցանիշները պայմանավորված են Հայաստանի տնտեսական վեկտորով։

«Եթե դիտարկենք աշխարհում տեղի ունեցող զարգացումների մասով՝ բոլոր այս կառույցները ավելի վատ սցենար են նախատեսում, հիմնականում ԱՄՆ-Չինաստան հնարավոր տնտեսական պատերազմով, բացասական զարգացումների առումով», - նշեց պատգամավորը։

Ըստ նրա՝ այսպիսի պատկերը պայմանավորված է ծառայությունների աճով, թե պետությունը որքանով է իր ենթակառուցվածքներով, ներդրումներով մոտենում անհրաժեշտ պոտենցիալին։