Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Երևանը 2801 տարեկան է (տեսանյութ)

Մայրաքաղաքի տարբեր հատվածներում այսօր տոնում էին Երևանի հիմնադրման 2801-ամյակը։ Միջոցառումներից մեկի շրջանակում՝ շախմատային 12 դպրոցների լավագույն աշակերտները մասնակցում էին Կարապի լճի տարածքում անցկացվող շախմատային առաջնությանը, մրցում էին գրոսմայստեր, աշխարհի կրկնակի չեմպիոն Ռաֆայել Վահանյանի հետ։

Աշակերտներից երկուսին նույնիսկ հաջողվեց ոչոքի գրանցել գրոսմայստերի հետ խաղում։

Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի ղեկավար Լևոն Ջուլֆալակյանի խոսքով՝ Երևանի տարբեր շրջանների մարզադպրոցների սաները, տարբեր մարզաձևերի մարզիկներ մասնակցեցին տոնական շքերթին։

Մանրամասները՝ տեսանյութում։