Նազիկը` Հայաստանի լավագույն մարզիկ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան ավանդույթի համաձայն տարվա վերջին որոշեց 2009 թվականի հանրապետության 10 լավագույն մարզիկներին:
52 մարզական լրագրողների հարցման արդյունքներով 2009 թվականի Հայաստանի լավագույն մարզիկ ճանաչվեց ծանրամարտի աշխարհի բացարձակ չեմպիոն Նազիկ Ավդալյանը, ով հավաքեց 520 ձայն: Նրանից 100 ձայնով ետ մնաց մեկ այլ ծանրամարտիկ, աշխարհի փոխչեմպիոն Առաքել Միրզոյանը: Առաջին եռյակը եզրափակեց բռնցքամարտիկ Անդրանիկ Հակոբյանը, որն այս տարի աշխարհի առաջնությունում նույնպես դարձավ փոխչեմպիոն:
Ստորեւ ներկայացնում ենք Հայաստանի 2009 թվականի 10 լավագույն մարզիկների ցուցակը.
1. Նազիկ Ավդալյան ծանրամարտ 520
2. Առաքել Միրզոյան ծանրամարտ 420
3. Անդրանիկ Հակոբյան բռնցքամարտ 355
4. Տիգրան Գ. Մարտիրոսյան ծանրամարտ 310
5. Ռոման Ամոյան հ/հ ըմբշամարտ 273
6. Հռիփսիմե Խուրշուդյան ծանրամարտ 242
7. Արսեն Ջուլֆալակյան հ/հ ըմբշամարտ 191
8. Հովհաննես Դավթյան ձյուդո 183
9. Յուրի Պատրիկիեւ հ/հ ըմբշամարտ 148
10. Լիլիթ Մկրտչյան շախմատ 65
Մարզական լրագրողներն իրենց հարցաթերթիկներում նշել են նաեւ եւս 10 մարզիկների անուններ: Դրանք են շախմատիստ Լեւոն Արոնյանը, ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, սամբիստներ Վաչիկ Վարդանյանը, Աշոտ Դանիելյանը, ազատ ոճի ըմբիշներ Էդգար Ենոքյանը, Ժիրայր Հովհաննիսյանը, Ռուսլան Բասիեւը, բասկետբոլիստ Բոյանա Վուլիչը, հրաձիգ Նորայր Բախտամյանը, առագաստանավորդ Սառա Հեբերտը:
Հայաստանի 2009 թվականի լավագույն թիմ է ճանաչվել հունահռոմեական ըմբշմարտի ազգային հավաքականը, ինչը զարմանալի է, քանի որ առաջին տասնյակի ցուցակից պարզ երեւում է, որ այս տարի ավելի լավ հանդես են եկել ծանրամարտիկները, բնականաբար նաեւ ծանրամարտի ազգային հավաքականը: