Բացել լրահոսը Փակել լրահոսը
72621911_3377235365649837_2768828702627201024_n
A A
Հասարակություն

Ոչ մի երկրաշարժ չի եղել, բայց պատվարն ամեն դեպքում փլվել է․ ՀԲՃ-ն՝ Ռուսաստանի միջադեպի մասին

Հերթական հանքավայրի պոչամբարի պատվարը փլվեց՝ այս անգամ Ռուսաստանում։ Արդեն 13 մարդ զոհվել է, իսկ մոտ 44 մարդ վիրավորվել։ Եվս 15-ն էլ համարվում են անհետ կորած։

Այստեղ էլ ոչ մի երկրաշարժ չի եղել, բայց պատվարն ամեն դեպքում փլվել է, քանի որ սխալ է կառուցված եղել, չի վերահսկվել և հորդառատ անձրևներից խոնավանալու արդյունքում չի դիմացել պոչամբարի մեջ կուտակված զանգվածի ճնշմանը։
Ցավակցում ենք զոհերի հարազատներին և մտերիմներին։

Հայկական բնապահպանական ճակատ-ի ֆեյսբուքյան էջից։

Հիշեցնենք, որ այսօր ՌԴ Կրասնոյարսկի շրջանում՝ Շչետինինո գյուղում, ամբարտակ է փլուզվել, ինչի հետեւանքով ժամանակավոր կացարաններ են հեղեղվել: