Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Ցանցում առկա 3 մանրաձուկը և կրիայի 1 ձագը վերադարձվել են բնական միջավայր (տեսանյութ)

Այսօր, վաղ առավոտյան Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի աշխատակիցները ֆեյսբուքյան օգտատեր՝ Տիգրան Մաթևոսյանի <<Սրա դեմ առնելու համար...>> գրառման հետքերով այցելել են ՀՀ Արարատի մարզի Արմաշ գյուղ, որտեղ դրենաժային ջրերում հայտնաբերել են տիրազուրկ ձկնորսական ցանց։ Ցանցում առկա 3 մանրաձուկը և կրիայի 1 ձագը, վերադարձվել են բնական միջավայր։

Ձկնորսական ցանցն առգրավված է՝ հետագա ոչնչացման նպատակով։ Տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի աշխատակիցները տարածքում իրականացրած շրջայցի ընթացքում այլ ձկնորսական ցանցեր չեն հայտնաբերել։

Բնապահպանական իրավախախտումների հայտնաբերմանն ուղղված հետևողական պայքարը շարունակվում է։

Այդ մասին տեղեկանում ենք Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջից։