Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport noa
A A
Սպորտ

«Նոան» վստահ հաղթեց «Երևանին» և բարձրացավ 4-րդ տեղ

Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրի մեկնարկային խաղում  Երևանի«Նոան» «Նաիրի» մարզադաշտում  ընդունեց «Երևանին» և հաղթեց 3։1 հաշվով։

Առաջին խաղակեսում տանտերերը Վլադիմիր Ազարովի գրանցած դուբլի շնորհիվ երկու գնդակի առավելությամբ գնացին ընդմիջման։

Երկրորդ կեսի 73-րդ րոպեին Ջեֆերսոն Կրուզը կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն շատ շուտով «Նոայի» ֆուտբոլիստ Պավել Դեոբալդը երրորդ անգամ գրավեց հյուրերի դարպասը։

Այդպիսով, «Նոան» տարավ երկրորդ անընդմեջ հաղթանակը, վաստակեց 17 միավոր և բարձրացավ 4-րդ տեղ։ «Երևանը» 11-րդ անընդմեջ պարտությունը կրեց և շարունակում է միայնակ եզրափակել մրցաշարային աղյուսակը:

Տուրի մյուս խաղերը տեղի կունենան առաջիկա երեք օրվա ընթացքում։