A
A
Ինչ են ուտում երեխաները դպրոցում. քննարկում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄի քանի օր առաջ արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արտաշատի թիվ 5 դպրոցում։ 20 երեխա սրտխառնոցով և թուլությամբ հոսպիտալացվել էր Արտաշատի բժշկական կենտրոն։ Այս պահին հոսպիտալացված բոլոր երեխաները դուրս են գրվել առողջացմամբ: Ըստ նախնական վարկածի` թունավորման հավանական պատճառը նրբերշիկով պատրաստված պիցցան է։ Լաբորատոր հետազոտություններն ընթացքում են: Ինչպես է պիցան հայտնվել դպրոցում։ Արդյո՞ք այն աշակերտի համար սնունդ է՛։ Այսօր մեր հյուրերն են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը և ԳԱԱ էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը։