Բացել լրահոսը Փակել լրահոսը
72728764_724793361321378_7083099119253716992_n
A A
Քաղաքականություն

Շատ ճիշտ են անում, որ քրեական գործ են հարուցում նրա դեմ․ Արշակ Սադոյանը՝ Հրայր Թովմասյանի մասին (տեսանյութ)

Շատ ճիշտ են անում, որ քրեական գործ են հարուցում նրա դեմ, որովհետև այնքան էր շտապում ՍԴ նախագահ դառնալ, որ նույնիսկ պատգամավորական մանդատից չհրաժարվեց»,- ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումի հիման վրա ՀՔԾ-ում հարուցված իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ քրեական գործին։

«Հայաստանի դատական համակարգը ծայրից ծայր խայտառակություն է, պատկերացրեք այսպես ասած՝ խելոք իրավաբաններ, որոնք թքած ունեն ժողովրդի շահերի վրա, կամաց-կամաց այնպիսի իրավիճակ են ստեղծել, որ Հայաստանի այսպես կոչված՝ անկախ դատական համակարգը իրականում դառել է մի խումբ դատավորների կլանային գործունեության օբյեկտ»,- ասաց պարոն Սադոյանը։

ԱԺԴ նախագահը հույս ունի, որ ի վերջո դատական իշխանությունը կվայելի հանրության վստահությունը։ Արշակ Սադոյանի գնահատմամբ՝ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների այցելությունը Հրայր Թովմասյանի հոր տուն հանցագործություն չէ։ «Իրավունք չունե՞ն հարցեր տալու»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա, ըստ որի՝ Հրայր Թովմասյանը յուրացրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը՝ հանցավոր սխեմաներ կիրառելով, ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ։