A
A
Լևոն Արոնյանը հաղթեց Վան Հաոյին և հավասարվեց առաջատարին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄեն կղզում ընթացող FIDE Chess.com Grand Swiss շախմատի միջազգային մրցաշարի 7-րդ տուրում Լևոն Արոնյանը երկարատև պայքարից հետո սպիտակներով հաղթեց մրցաշարի առաջատարներից մեկին՝ չինացի Վան Հաոյին:
Այդպիսով, մեր շախմատիստը վաստակեց 5,5 միավոր և հավասարվեց արդեն միանձնյա առաջատար դարձած Ֆաբիանո Կարուանային:
Վաղը կայանալիք 8-րդ տուրում Լևոն Արոնյանը կմրցի հենց ամերիկացի գրոսմայստերի հետ: