Գյումրու ծերերի տուն-ինտերնատը կլուծարվի (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԲողոքի ցույց` Գյումրու տուն-ինտերնատում: Բան այն է, որ Կառավարությունը որոշել է լուծարել կառույցը: Ամբողջ աշխատակազմը նախօրեին ծանուցվել է:
Գյումրու տուն-ինտերնատում ապրում են ոչ միայն միայնակ ծերերը, այլեւ հաշմանդամություն ունեցող անձինք: Նրանք Հայաստանի տարբեր ծայրերից են տեղափոխվել Գյումրի: Տարիների ընթացքում հարմարվել են կառույցին ու այժմ լուծարման հարցը շահառուներին մտածմունքների մեջ է գցել: Շահառուների թիվն այս պահի դրությամբ 156 է:
71 հոգանոց աշխատակազմը գործազուրկ դառնալու եզրին է կանգնած: Ստույգ չի ներկայացվել, թե կառույցի լուծարումից հետո ինչ է լինելու նրանց ճակատագիրը:
Ինչպես տեղեկացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը, ինքն անձամբ երեկ եղել է Գյումրու «Տուն ինտերնատում» , անհատական խոսել տնօրենի պարտականությունները կատարողի եւ աշխատակիցների հետ:Գեմաֆին Գասպարյանի խոսքով, ՊՈԱԿ-ի լուծարման մասին ծանուցում ՊՈԱԿ-ի տնօրենի ԺՊ-ն ստացել է դեռ ամռանը:Ըստ նախարարի տեղակալի, լուծարումը չի ենթադրում աշխատատեղերի կրճատում, ավելին, պետք է ընդլայնվեն մատուցվող ծառայությունների շրջանակները, բարելավվեն տուն ինտերնատի շահառուների պայմանները:Նոյեմբեր ամսին կհայտարարվի պատվիրակված ծառայության մրցույթ:Տուն ինտերնատը կշարունակի աշխատել մինչեւ տարեվերեջ:Կենսաթոշակային տարիքի չհասած աշխատակիցները աշխատանքով կապահովվեն արդեն մրցույթը շահած նոր կազմակերպությունում:Իսկ կենսաթոշակային տարիք ունեցողներին աշխատանքով ապահովելու հարցով կզբաղվի նախարարության զբաղվածության գրասենյակը: