Բացել լրահոսը Փակել լրահոսը
Զինծառայողների ընտանիքի անդամներ
A A
Հասարակություն

Եթե Դուք չլինեիք, մենք մեր ձայնը չէինք բարձրացնի․ Զոհված զինծառայողի մայրը՝ Փաշինյանին (տեսանյութ)

Զոհված զինծառայողների ընտանիքի անդամներն այսօր հանդիպել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

«Մեզ բացակա չդնեք» հասարակական կազմակերպության ղեկավար Սաթիկ Խլղաթյանն ասաց, որ առաջադրված խնդիրը մեկն է․ զոհված զինծառայողների ընտանիքներին տրամադրվի աջակցություն։ «Վարչապետն առաջարկեց կառավարության նիստից հետո օգնականի հետ քննարկեն այդ բոլոր հարցերը»,- նշեց Խլղաթյանը։

Ըստ նրա՝ նիստից հետո բոլոր հարցերը կքննարկվեն Փաշինյանի օգնական Սուրեն Ղամբարյանի հետ։ Հարցին, թե սոցիալական երաշխիքներից օգտվելու հարցերն էլ են բարձրացվե՞լ հանդիպման ժամանակ, կազմակերպության ղեկավարը ցույց տվեց սոցիալական երաշխիքների վերաբերյալ տեղեկանքը և նշեց, որ տեղեկանքը կա, սակայն 2002 թվականից չի գործում փաստաթուղթը։ Նա հավելեց, որ գումարային հարցով էլ ինչ-որ սանդղակ չեն նշել։

«Մենք առողջապահական խնդիրներով դիմում ենք Պաշտպանության նախարարությանը, և վերջինս տալիս է ուղեգիրը։ Բայց ուղեգրի կարգն այսպես է․ մայիս ամսին ուղեգիրը դու վերցնում ես, ասում  ա՝ «Դու հերթագրվի, հոկտեմբեր-նոյեմբերին քո հերթը կհասնի»»,- շարունակեց նա։

Խլղաթյանը վստահություն չունի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի նկատմամբ, քանի որ, ըստ նրա, այնտեղ նույնպես անարդարություն է տիրում։  «Մեկ հայտարարվում է կառավարության կողմից 6000 քանի աշխատող, բայց այնտեղ ավելի քիչ գումար է, արանքում գումարը չի երևում, հոգաբարձուների խորհրդում (հիմնադրամում – հեղ․) գումար չի տրվում ականից պայթածին, չի տրվում ավտովթարից տուժածին»,- ընդգծեց Սաթիկ Խլղաթյանը։

Զոհված զինծառայող Նորայր Կիրակոսյանի մայրը «Ա1+»-ի հետ զրույցում ցանկություն հայտնեց, որ 1990 թվականից սկսած զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին ուշադրություն դարձվի։ Նա դիմեց Փաշինյանին․ «Պարո՛ն վարչապետ, Դուք շատ լավն եք , մենք Ձեզնից գոհ ենք։ Եթե Դուք չլինեիք մենք մեր ձայնը չեինք բարձրացնի, շատ շնորհակալ ենք Ձեզանից»։