Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+miki
A A
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի «Սամպդորիայի» հետ հանդիպումը

Հռոմի «Ռոմայի» կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյանն ու Ջենգիզ Ունդերը չեն մասնակցի Իտալիայի առաջնության 8-րդ տուրի «Սամպդորիայի» դեմ խաղին: Այդ մասին տեղեկացնում է Il Tempo կայքը:

Ըստ աղբյուրի, ֆուտբոլիստները մկանային վնասվածքից հետո դեռ վերականգնման կուրս են անցնում և պատրաստ չեն առաջիկա հանդիպմանը: Ակումբի բժիշկներն ամեն օր գնահատում են նրանց առողջական վիճակը: Մոտ ժամանակներում ֆուտբոլիստները կենթարկվեն նոր բուժզննման, որի հետո պարզ կդառնա, թե երբ կկարողանան վերադառնալ խաղադաշտ: Սակայն արդեն հայտնի է, որ «Ռոման» Ճենովա է մեկնելու առանց սույն խաղացողների:

«Սամպդորիա» - «Ռոմա» հանդիպումը տեղի է ունենալու հոկտեմբերի 20-ին, ժամը 17:00-ին: