Բացել լրահոսը Փակել լրահոսը
արսեն-թորոսյան
A A
Հասարակություն

Տուժած ոստիկանը չունի բարդ վնասվածքներ․ Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է․

«Ցավակցում եմ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված, ոստիկանության ավագ Տիգրան Առաքելյանի հարազատներին և համածառայակիցներին:

Ուզում եմ տեղեկացնել նաև, որ տուժողներից մյուս ոստիկանը, որը տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն` չունի բարդ վնասվածքներ, վիճակը բավարար է և մի քանի օրից դուրս կգրվի: Առողջություն եմ մաղթում նրան»։