Բացել լրահոսը Փակել լրահոսը
911
A A
Պաշտոնական

Հրդեհ է բռնկվել Դիլիջան քաղաքից դեպի թունել տանող հատվածում

Հոկտեմբերի 16-ին, ժամը 10:44-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքից դեպի թունել տանող հատվածում ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:56-ին, մարվել՝ 16:50-ին:

Այրվել է մոտ 4 հա խոտածածկույթ և ջերմահարվել՝ 80 եղևնի:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Դիլիջանի Ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 10 աշխատակից: