A
A
Հանցագործները կստանան իրենց արժանի պատիժը․ Փաշինյանը ցավակցել է զոհված ոստիկանի հարազատներին
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում ցավակցել է ոստիկանի մահվան կապակցությամբ․
«Իմ ցավակցությունն եմ հայտնում այսօր զոհված ոստիկան, ավագ Տիգրան Առաքելյանի հարազատներին, ընկերներին, մտերիմներին:
Հայաստանում ոստիկանների պաշտպանվածությունը պետք է բարձրանա այնպես, որ դա ոչ միայն ու ոչ այնքան ոստիկանների, որքան քաղաքացիների պաշտպանվածության մակարդակը բարձրացնի:
Տիգրան Առաքելյանը կարժանանա պետական պարգեւի՝ անձնուրաց ծառայության համար, իսկ հանցագործները կստանան իրենց արժանի պատիժը»: