Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Արգելված իրեր՝ կալանավորված անձանց մոտ

Հոկտեմբերի 8-ից 16-ն ընկած ժամանակահատվածում քրեակատարողական հիմնարկներում իրականացված խուզարկությունների արդյունքում ՀՀ ԱՆ «Վարդաշեն», «Արմավիր», «Նուբարաշեն», «Արթիկ» և «Հրազդան» ՔԿՀ-ներում հայտնաբերվել են 29 բջջային հեռախոս, 10 բաժանորդային քարտ, բջջային հեռախոսի 8 լիցքավորման սարք, 4 ականջակալ, 5 կտրող-ծակող գործիք, գործարանային արտադրության 104 խաղաթուղթ, 1-ական ինքնաշեն նարդի և դաջվածքի սարք, ազատազրկված անձանց կողմից փոխանցումներ կատարելու համար նախատեսված, պարանով ամրացված 1 պարկ:

Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր:




ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության

հանրային կապերի բաժին