Բացել լրահոսը Փակել լրահոսը
72557681_2432632373523526_4235355421969219584_n (1)
A A
Հասարակություն

Երևանի քաղաքապետարանը թափանցիկության առումով զբաղեցրել է վերջին տեղը․ հետազոտություն (տեսանյութ)

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության տարբեր գրասենյակներ 2018 թ․ հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Եվրոպայի 26 մայրաքաղաքում իրականացրել են քաղաքապետարանների գործունեության թափանցիկության գնահատում։ Հետազոտության իրականացման համար ընտրվել է 14 ցուցանիշ։

Օրինակ՝ չափել են տեղեկատվության հասանելիությունը, քաղաքապետարանների որոշումների ընդունման գործընթացը, ֆինանսական ռեսուրսների կառավարումը, գնումների թափանցիկության աստիճանը և այլ հարցեր։

26 մայրաքաղաքներից Երևանը թափանցիկության առումով զբաղեցրել է վերջին տեղը։ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրի մասնագետ, հետազոտող Միքայել Ավետիսյանը նշում է, որ հետազոտությունը իրականացնելու շրջանը եղել է հետհեղափոխական շրջան, և եղել են տեղեկություններ, որոնք դեռ չէին մշակվել։

Պարոն Ավետիսյանի տպավորությամբ՝ այսօր քաղաքապետարանի կայքը բարելավվել է։

«Եղել են տեղեկություններ, որոնք ընթեռնելի ձևաչափով չեն ներկայացված եղել կայքում, օրինակ՝ բյուջեն PDF ֆորմատով է ներկայացված եղել, դա տեխնիկական խնդիր է, որը քաղաքապետարանը խոստացել է շտկել»,- ասաց նա։

Բացի այն, որ հետազոտությունը իրականացնելու համար հիմք է ծառայել քաղաքապետարանների պաշտոնական կայքերի տվյալները, նաև հարցումներ են ուղարկվել քաղաքապետարաններ։

«Հարցումներ ենք կատարել գաղտնի գնորդի մեթոդաբանության հիմնա վրա։ Անհատական կայքից հարցում է կատարվել քաղաքապետարանի որոշ տվյալների ստացման նպատակով, սական համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 30-օրյա ժամկետում պատասխան չի տրվել»,- նշեց Միքայել Ավետիսյանը։

Ըստ նրա՝ արևելաեվրոպական երկրներն են ավելի լավ արդյունք գրանցել։ Մասնագետը սա կապում է նրա հետ, որ նրանց մոտ թափանցիկության վերաբերյալ օրենսդրությունը ավելի թարմ է։ Միքայել Ավետիսյանն ընդգծում է, որ որոշ դեպքերում Երևանը ավելի լավ արդյունքներ է գրանցել։

Երևանի քաղաքապետարանի գործունեության թափանցիկության գնահատման համար «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը երկու հարցում է ուղարկել քաղաքապետարանին, սակայն պատասխան չեն ստացել։

«Մեկը վերաբերում էր քաղաքապետի աշխատավարձի վերաբերյալ տեղեկատվության ստացմանը, ինչը իրականում կայքում զետեղված է։ Սակայն հարցը եղել է ոչ թե առկա է, թե ոչ, այլ արդյոք քաղաքապետարանը հարցմանը կպատասխանի՞, հարցմանը պատասխանել են՝ ոչ։ Մյուս հարցումը վերաբերել է հեռահաղորդակցության և ինտերնետ ծառայություններ տրամադրողների վերաբերյալ տվյալների տրամադրմանը, թե ում է հետ է քաղաքապետարանը պայմանագիր կնքել տվյալ ծառայությունները ստանալու համար, հետազոտության շրջանակում նույնպես պատասխան չենք ստացել»,- ասաց Միքայել Ավետիսյանը։