A
A
Դավիթ Նալբանդյանը տիրեց գավաթին
Աջակցիր «Ա1+»-ինԱրգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը 7 ամիս ընդմիջումից հետո, որը կապված էր ազդրի մկանի վնասվածքի հետ, հաղթանակներով վերադարձավ մրցասպարեզ: Նա հաջող հանդես եկավ արգենտինական Սան Խուան առողջարանային քաղաքում անցկացվող միջազգային մինի մրցաշարում եւ տիրեց գավաթին:
Դավիթ Նալբանդյանը առաջին խաղում 6:2, 6:1 հաշվով պարտության մատնեց չիլիացի Նիկոլաս Մասսույին եւ մտավ եզրափակիչ: Այստեղ նրա մրցակիցն էր արգենտինացի Գաստոն Գաուդիոն, որը կիսաեզրափակիչում պարտության էր մատնել իր հայրենակից Գիլյերմո Կանյասին` 7:5, 6:4: Եզրափակիչում Դավիթ Նալբանդյանը կրկին վստահ հաղթանակ տարավ` 6:2, 6:2:
Արգենտինահայ թենիսիստն այս տարի կմասնակցի նաեւ Բուենոս Այրեսի միջազգայի մրցաշարին, որը կմեկնարկի դեկտեմբերի 15-ին: