Բացել լրահոսը Փակել լրահոսը
51377_b
A A
Հասարակություն

Ժայռաբեկորն ընկել է ճանապարհի երթևեկելի հատված (տեսանյութ)

Հոկտեմբերի 15-ին, ժամը 08:54-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Աղավնավանք գյուղում սարից քար է պոկվել և գլորվել ճանապարհի երթևեկելի հատված. ճանապարհահատվածը դարձել է միակողմանի երթևեկելի: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Հ-30 ավտոճանապարհի Իջևան-Ճամբարակ հատվածի 22-րդ կմ-ին լանջից ժայռաբեկոր է (մոտ 1.5 խմ) պոկվել և ընկել ճանապարհի երթևեկելի հատված՝ դարձնելով այն միակողմանի երթևեկելի:

Փրկարարները և «Հաղարծին» ՃՇՇ ՓԲԸ-ի աշխատակիցները ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են ժայռաբեկորը: