Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սեդա Սաֆարյան
A A
Հասարակություն

Հավատում եմ, որ իրենք չպետք է քաղաքականացնեն այս երևույթը․ Սեդա Սաֆարյան (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում քննվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների գործով դատական նիստը հետաձգվեց։

Նիստից հետո «Մարտի 1»-ի գործով տուժողների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն անդրադարձավ ՄԻԵԴ-ի կողմից ստեղծված 17 դատավորից կազմված Մեծ պալատի հարցին։

«Ինքս Եվրոպական դատարանում գործեր ունեմ և հավատում եմ, որ իրենք չպետք է քաղաքականացնեն այս երևույթը։ Հույս ունեմ, որ Եվրոպական դատարանը Ռոբերտ  Քոչարյանից և ՀՀ-ից, հատկապես՝ նրա իշխանության տարիներից այնքան գործեր են լսել, որ իրենք պատկերացնում են՝ ինչպիսի վիճակ է եղել, և դրանք նույնպես գնահատականի կարժանացվի՝ գործի քննության շրջանակներում։ Ես չեմ կարծում, որ Քոչարյանի գործողությունները միայն այդ առումով պետք է գնահատվի։ Վերջերս մենք ունեցանք Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական տեղեկությունը քրեական օրենսգրքի կատարելության վերաբերյալ։ Քրեական օրենսգիրքը այդ առումով որևէ հակասություն չունի, և չեմ կարծում, որ դատարանը հակառակ գնահատական կտա»,-ասաց նա։