Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում ընթացող՝ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով այսօրվա դատական նիստի սկզբում դատավոր Աննա Դանիբեկյանը Քոչարյանի պաշտպան Արամ Վարդեւանյանից հարցրեց նրա պաշտպանյալի առողջական վիճակի մասին։ Վերջինս նշեց, որ հարցում են իրականացրել հիվանդանոցի տնօրենից, թե արդյոք Ռ․ Քոչարյանը կարո՞ղ է մասնակցել դատական նիստին, թե ոչ, սակայն տեղկացրել են, որ Քոչարյանը հիմա գտնվում է հետվիրահատական փուլում և չի կարող մասնակցել նիստին:

Դատավոր Աննա Դանիբեկյանը նշեց, որ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանի բացակայությամբ գործի քննությունը չի կարող շարունակվել, նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հոկտեմբերի 18-ից մինչև նոյեմբերի 4-ը բուժման նպատակով լինելու է Գերմանիայի Դաշնությունում, դատական նիստը հետաձգվեց։

Այն տեղի կունենա նոյեմբերի 5-ին, ժամը 13։00-ին: