A
A
Վիկ Դարչինյանը պահպանեց տիտղոսը
Աջակցիր «Ա1+»-ինWBA/WBC վարկածով աշխարհի չեմպիոն, թեթև քաշային կարգի պրոֆեսիոնալ բռնցքամարտի Վիկ Դարչինյանը հաջողությամբ պաշտպանեց իր տիտղոսը:
Կիրակի առավոտյան Կալիֆոռնիայի նահանգի Ռանչո Միրեջ քաղաքում կայացած մրցամարտում հայ բռնցքամարտիկը մաքուր հաղթանակ տարավ մեքսիկացի Թոմաս Ռոխասի նկատմամբ` վերջինիս նոկաուտի ենթարկելով երկրորդ ռաունդում: Վիկ Դարչինյանին լուրջ խնդիրներ չէին սպասվում այս մրցամարտում, քանի որ նա մինչ այդ հեշտությամբ հաղթել էր Ռոխասին նոկաուտի ենթարկած Խորխե Արսեին:
Ի դեպ, Վիկ Դարչինյանի հետ կրկին ցանկանում է մենամարտել ֆիլիպինցի Նոնիտո Դոյերը, որը միակ թեթեւ քաշային բռնցքամարտիկն է, ում հաջողվել է հաղթել Վիկին (2007 թվականին):