Բացել լրահոսը Փակել լրահոսը
171552
A A
Հասարակություն

Զինված խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանը դատի է տվել Էդուարդ Շարմազանովին․ Armtimes.com

Նորքի զինված խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանը դատի է տվել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովին, գրում է Armtimes.com-ը:

Նա պահանջում է պարտավորեցնել ներողություն խնդրել վիրավորանքի համար եւ հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալը:

Հայցը ներկայացվել է հոկտեմբերի 11-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանին: Վարդանյանի ներկայացուցիչ Լեւոն Բաղդասարյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ հայցի հիմքը Վարդանյանի ազատ արձակվելուց հետո Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումն է եղել: Նա ֆեյսբուքյան էջում գրել էր, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը ահաբեկիչների հետ գործարքի է գնում:

«Արթուր Վարդանյանը նման հոդվածով չի մեղադրվում, եւ դա դիտվեց՝ որպես վիրավորանք եւ զրպարտություն»,- ասաց Բաղդասարյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում