Բացել լրահոսը Փակել լրահոսը
har-koghm-eq-ardyoq-or-hamatir-n127237-1
A A
Հասարակություն

Նոր նախագիծ. Համատիրությունների աշխատանքը կդառնա առավել թափանցիկ

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը ներկայացրել է «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» և «Համատիրությունների մասին» ՀՀ օրենքներում լրացում և փոփոխություններ կատարելու մասին նախագծի փաթեթը:

Պատգամավորի կողմից ներկայացված փոփոխություններով նախատեսվում է ապահովել համատիրությունների կողմից կատարված աշխատանքի և ֆինանսական շարժի թափանցիկությունը, ինչպես նաև հնարավորություն է տրվում խուսափել հնարավոր կոռուպցիոն ռիսկերից:

Փաթեթի ընդունումը նպատակ ունի համատիրությունների անդամների կողմից պարտադիր վճարների անկանխիկ եղանակով տվյալ համատիրության կողմից բացված հատուկ բանկային հաշվեհամարին փոխանցում կատարելու միջոցով ապահովել ողջ գործընթացի թափանցիկությունը, այն է՝ տեղեկատվության հասանելիության ապահովման իրավական հնարավորություն:

Ըստ այդմ, յուրաքանչյուր վճարում կկատարվի անկանխիկ եղանակով՝ ապահովելով ամբողջ դրամական շարժի հասանելիությունը: