Ո՞ւմ նախագիծը հաղթեց.առաջին «մարտահրավեր»-ը Մամուլի շենքն էր (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին“ProfEye Challenge” նախագծի արդյունքների ամփոփման և հաղթողների պարգևատրման արարողությունը տեղի ունեցավ: “ProfEye Challenge” նախագիծն ուղղված է Երևան քաղաքի պատմամշակութային դիմագծի պահպանմանը, վերականգնմանն ու արդիականացմանը: Որպես առաջին «մարտահրավեր» ընտրվել էր Մամուլի շենքը. մարտահրավերն ընդունած դիզայներներն ու ճարտարապետները մշակել և առաջարկել էին Երևանի կոլորիտային և պատմություն ունեցող Մամուլի շենքի արտաքին տեսքի ռեստավրացիայի նախագծեր:
Միջոցառումը մեկնարկեց “ProfEye Challenge” արշավի մասնակիցների նախագծերի ցուցադրությամբ. «մարտահրավերն» ընդունել և ամբողջական նախագծեր ներկայացրել էին 14 ճարտարապետական ընկերություն և անհատ ճարտարապետ: Ցուցադրությանը հաջորդեց մրցանակների հանձման արարողությունը. “ProfEye Challenge”-ին ներկայացված նախագծերից հաղթող են ճանաչվել առցանց բաց քվեարկության արդյունքում հանրության կողմից ամենաշատ հավանությունների արժանացած 3 նախագծերը, ինչպես նաև ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ԶԼՄ ներկայացուցիչների կողմից ընտրված նախագծերը:
Առցանց քվեարկության արդյունքում հաղթող նախագծեր ճանաչվեցին.
- 1-ին հորիզոնական՝ Design De Luxe ընկերություն. նախագիծը քվեարկության հարթակում ներկայացված էր 10-րդ համարի ներքո:
- 2-րդ հորիզոնական՝ Unique Design ընկերություն. նախագիծը քվեարկության հարթակում ներկայացված էր 1-ին համարի ներքո:
- 3-րդ հորիզոնական՝ Zenit Studia. նախագիծը քվեարկության հարթակում ներկայացված էր 6-րդ համարի ներքո:
ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի կողմից հավանության արժանացած նախագծի հեղինակը Մոսս Գրուպ ՍՊԸ-ն էր. նախագիծը քվեարկության հարթակում ներկայացված էր 13-րդ համարի ներքո:
Իսկ «ԶԼՄ ներկայացուցիչների հավանության արժանացած նախագիծ» անվանակարգում հաղթող ճանաչվեց Դավիթ Պողոսյանի նախագիծը. նախագիծը քվեարկության հարթակում ներկայացված էր 7-րդ համարի ներքո:
Ինչպես հաղթողներին, այնպես էլ բոլոր մասնակիցներին տրվեցին մասնակցության վկայագրեր: Իսկ հաղթող նախագծերը ներկայացրած թիմերից ներկայացուիցչներ նոյեմբերի 4-8-ը կմեկնեն Հունաստանի Սալոնիկ քաղաքում գտնվող «Պրոֆ Ալ» ընկերության գործընկեր, աշխարհում ալյումինե պրոֆիլների և աքսեսուարների արտադրության ոլորտի առաջատարներից Alumil ընկերություն՝ փորձի փոխանակման և վերապատրաստման: