Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Եթե թուրքերը մտել են, նշանակում է` ինչ-որ համաձայնություն է ձեռք բերվել․ արաբագետ (տեսանյութ)

Սիրիայի հյուսիս-արևելքում ռազմական գործողություններ սկսած Թուրքիան ԱՄՆ-ի կողմից համաձայնություն է ստացել։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց, ԵՊՀ Հայագիտության հետազոտությունների ինստիտուտի հայ-քրդական առնչությունների բաժնի գիտաշխատող Սարգիս Գրիգորյանը։

«Այդ մասին շատ չի խոսվում, բայց, եթե թուրքերը մտել են, դա նշանակում է, որ ինչ-որ համաձայնություն է ձեռք բերվել։ Ժամանակը ցույց կտա, թե Թուրքիան ինչքանով է պատրաստ առաջ շարժվել, ինչքան շատ հեռանան սահմանից, այնքան դժվար կլինի նրանց համար պահել այն տարածքը, որտեղ նրանք մուտք են գերծել»,- ընդգծեց նա։

Արաբագետի համոզմամբ՝ Թուրքիայի կողմից ռազմական գործողություններին մասնակիցները ոչ միայն Թուրքիայի բանակն է, այլև իսլամիստներ, թուրքական տարբեր խմբավորումներ, որոնք վայրագություններ են իրականացնում խաղաղ բնակչության նկատմամբ։

«Նկատվում է, որ քրդերն, ըստ էության, Դամասկոսի հետ պայմանավորվում են, և սիրիական բանակը մուտք է գործում քրդական վերահսկողության տարածքներ, ինչը նախկինում չէր նկատվում։ Հավանական է, որ սիրիական բանակի ներկայությունը այս հատվածում կարող է զսպել թուրքական ուժերի առաջխաղացումը»,- նկատեց Սարգիս Գրիգորյանը և հավելեց, որ սիրիական հակամարտությունում լուծումները երկար ժամանակ է լոկալ են:

«Սա էլ լուծում է, մինչև այս էլ լուծում էր, որ քրդերը պետք է վերահսկեն այս հատվածը, բայց քանի որ տարածաշրջանային խաղացողների մեջ կար պայմանավորվածություն, և այդ առումով Թուրքիան սպառնալիք էր զգում քրդական ներկարյության հետ կապված Սիրիայի հյուսիսում, ևս մի լուծում է առաջարկել, որ իրենք պետք է լինեն այս հատվածում։ Այս հատվածի համար լուծումը ժամանակը ցույց կտա»,-ասաց Սարգիս Գրիգորյանը։

Արաբագետը Հայաստանի արտգործնախարարության արձագանքը հստակ է համարում։

«Նման ուղերձ չէի լսել մինչև այսօր։ Սա առաջին քայլն էր: Մյուս քայլը, կարծում եմ, որ պետք է լինի այն, որ աշխատանք տարվի հայ համայնքի հետ, ոչ միայն այն համայնքի հետ, որը կռվի թեժ հատվածում է գտնվում, այլև մյուսների։ Այս իրավիճակից դուրս գալու միակ լուծումը պետք է լինի միասնական քայլերը համայնքի ճակատագրի մասով, որ ամեն անգամ այս թեժ պահերին, երբ հայ օջախները թիրախավորվում են, չխոսենք, թե ինչ պետք է անել»,- ընդգծեց արաբագետը։