Բացել լրահոսը Փակել լրահոսը
hrdeh
A A
Պաշտոնական

16 հա խոտածածկույթ է այրվել

ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ 1.5 հա, 

Արարատի մարզի Խաչփառ գյուղում՝ 1 հա, Ազատաշեն գյուղում՝ մոտ 3 հա,

Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղում՝ մոտ 5000 քմ,

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ 7 հա և մոտ 2.8 հա պտղատու այգի: 

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել: