Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրավապահները փնտրում են մեղավորի՞ն

Հասարակություն

Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայության ղեկավար Աշոտ Առաքելյանը պարզաբանել է օրերս Youtube.com կայքում հայտնված սկանդալային տեսանյութին իր առնչությունը:
Հիշեցնենք, 2008 թվականին նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտական քարոզչության կազմակերպիչ «Շարմ» ընկերությունը հայտարարել էր, թե ուղղակիորեն չի իրականացրել տեսահոլովակների նկարահանումն ու մոնտաժը, այլ պատվիրել է մեկ այլ ընկերության:
Մամուլում որպես «այլ» ընկերություն շրջանառվել է «Պրոքսի» ընկերության անունը, իսկ այն ղեկավարելէ Աշոտ Առաքելյանը:


Վերջինս վստահեցրել է, թե իրավապահ մարմինները զբաղվում են խնդրով եւ ինքը հույս ունի, որ շուտով կբացահայտվի, թե «ում դեմ է ուղղված այդ ստոր քայլը, ով է տեղադրել հոլովակը համացանցում եւ ինչ նպատակով»:

«Կպարզվի նաեւ, թե ով է շահագրգռված ճարպկորեն թաքցնել իրականությունը` չհիմնավորված շահարկելով իմ եւ «Պրոքսի» կազմակերպության անունը: Ուզում եմ հայտարարել, որ ոչ ես, ոչ էլ «Պրոքսի» կազմակերպությունը նախագահական ընտրություններում «Առաջ, Հայաստան» կարգախոսով քարոզչական տեսահոլովակներ պատրաստելու պատվեր առհասարակ չենք ստացել: Իսկ թե ով է ստացել այդ պատվերը, ինչպես է այն կատարել` հուսով եմ, նույնպես կբացահայտվի»,- ավելացրել է Աշոտ Առաքելյանը` om.am-ի հետ զրույցում:

Խոսքը լեգենդար մարզիկ Ալբերտ Ազարյանի եւ դերասան Հրանտ Թոխատյանի մասնակցությամբ 2008թ. նախագահական ընտրությունների քարոզչական հոլովակի նկարահանումից հետո մոնտաժված այն կադրերի մասին է, որոնցում նկարահանման փորձի ժամանակ անպարկեշտ արտահայտություններ են հնչում Սերժ Սարգսյանի եւ Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի հասցեին: